top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Իմ Մահը

Եթէ տժգոյն մահու հրեշտակ Անհուն ժպտով մ'իջնէ իմ դէմ… Շոգիանան ցաւքս ու հոգիս, Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ: Եթէ սընարըս իմ տիպար Մոմ մը վըտիտ ու մահադէմ Ո՜հ, նըշուլէ ցուրտ ճառագայթ, Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ: Եթէ ճակտովս արտօսրազօծ Զիս պատանի մէջ ցուրտ զերթ վէմ Փաթթեն, դընեն սեւ դագաղը, Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ: Եթէ հընչէ տխուր կոչնակ, Թրթռուն ծիղաղն մահու դժխեմ, Դագաղս առնէ իր յամր քայլ, Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ: Եթէ մարդիկն այն մահերգակ, Որք սեւ ունին եւ խոժոր դէմ՝ Համասըփռեն խունկ ու աղօթք, Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ: Եթ’ յարդարեն իմ հողակոյտ, Եւ հեծեծմամբ ու սըգալէն Իմ սիրելիքը բաժնըւին, Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ: Իսկ աննըշան եթէ մնայ Երկրի մէկ խորշն հողակոյտն իմ, Եւ յիշատակս ալ թառամի, Ա՜հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ։

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՊետրոսԴուրյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում