top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում պահվում է հայ նկարիչների կտավների բացառիկ հավաքածու։ Որոնց մեջ է նաև Հակոբ Հակոբյանի «Լենինական. Փողոց» կտավը:

Հակոբ Հակոբյանը (1923-2013) ծնվել է Եգիպտոսում, եվրոպական կրթություն ստացել և վերադարձել իր պատմական հայրենիք։ Մեր առջև փողոց է Լենինականում (այժմ` Գյումրի)։ Տեսարանը անմարդ է, լի թաքնված դրամատիզմով, արտահայտիչ պլաստիկ մետաֆորաներով։ Ստեղծված լինելով 1965 թ.–ին` նա նաև պատմական նշանակություն ունի. այժմ այդ փողոցը նույն տեսքով, ինչ նկարել է Հակոբյանը, գոյություն չունի։ Այն ավերվել է 1988 թ.–ի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Հակոբյանը բոլորովին ուրիշ նկարիչ է, ոչ սարյանական։ Նա ավանդույթի նկարիչ է։ Դա շատ զուսպ, միատոն գեղանկարչության ավանդույթ է, բայց դրա հետ մեկտեղ` և շատ պոետիկ։ Թվում է` ռացիոնալ կառուցված տեսարաններ, բայց ներսում այնքան սեր և ջերմություն, աշխարհի փխրունության և չերևացող գեղեցկության զգացողություն։

#արվեստ #մշակույթ #Նկարիչ #Գիտեքթե

12 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page