- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում պահվում է հայ նկարիչների կտավների բացառիկ հավաքածու։ Որոնց մեջ է նաև Մարտին Պետրոսյանի «Արարատ» կտավը:
Միագույն գեղանկարչության ավանդույթը շարունակել է Մարտին Պետրոսյանը (ծնվել է 1936 թ.-ին)։ Նա հիրավի էպիկական մասշտաբի նկարիչ է։ Պետրոսյանը նկարազարդել է հայկական առակներ, նկարել նատյուրմորտներ, դիմանկարներ։ «Արարատը» նկարիչի գլխավոր կտավներից է։
Մենք սովոր ենք տեսնել Արարատի գունեղ պատկերներ։ Իսկ Պետրոսյանի մոտ այն զուսպ է, միագույն, կառուցված մոխրականաչավունի, մոխրադարչնագույնի նրբագույն երանգների վրա։ Դա բնական տեսարան չէ, բայց նա հիանալի հաղորդում է ներդաշնակության, վեհության և հայկական լեռնային լանդշաֆտի զգացողությունը, որով պարուրված է Արարատը: