Գիտե՞ք, թե,,,

«Սիոն» ամսագիրը Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պաշտոնական պարբերականն է: Սկսել է տպագրվել 1866 թ.-ից: 1878-1926 թթ. պատերազմական իրադրության պատճառով դադարել է տպագրվելուց: Իբրև սկզբունք ընդունված էր գրել միայն աշխարհաբարով և որևէ հարցի շուրջ նախահարձակ չլինել: «Սիոն»-ի հին շրջանի՝ 1866-1877-ի համարները մեծ տեղ են հատկացրել Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի ուսումնական ծրագիրներին, աշակերտների առօրյային, ինչպես նաև անդրադառնում են նրանց ավարտաճառերին՝ լավագույները հայերենի հետ զուգահեռ հրատարակելով ֆրանսերեն, հայատառ թուրքերեն: «Սիոն»-ը կրոնական, գրական, բանասիրական նյութերից զատ, ընդգրկում է նաև պատմական, եկեղեցական, լեզվական, մշակութային, մատենագիտական և հայ արվեստի վերաբերյալ ուսումնասիրություններ և այլ բնույթի նյութեր:
1927 թ.-ից օրվա պատրիարք՝ Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի ջանքերով «Սիոն»-ը դարձյալ սկսում եմ տպագրվել:
2009-2011 թթ.-ին դարձյալ դադարում է հրատարակվելուց:
2012 թ.-ին հրատարակվում է միայն մեկ հատուկ համար՝ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի վախճանման կապակցությամբ:
2013 թ.-ին դարձյալ հրատարակվում է միայն մեկ հատուկ համար՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության առթիվ:
2014 թ.-ին հրատարակվում է միայն վերջին եռամսյան:
2015 թ.-ից ցայսօր տպագրվում է անխաթար կերպով: