top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


«Գրիգոր Զոհրապ» գորգը ամփոփում է հայ ժողովրդի պատմության մի ողջ ժամանակաշրջան՝ անվերջ պայքարով, մեծ կորուստներով, վերապրելու կարողությամբ: Գրիգոր Զոհրապը մեծ գրող էր, հրապարակախոս, ժամանակի լավագույն իրավաբաններից մեկը, հասարակական-քաղաքական գործիչ, Օսմանյան խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության զոհ:

Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է, և որքան էլ հայկական գորգարվեստը տարբեր է իր գույներով, զարդանախշերով, խորհրդանիշերով, մոտիվներով, այնուամենայնիվ առանձնանում է իր ուրույն ձեռագրով: Այս բազմազանության մեջ հետքրքրական են դիմանկարային գորգերը:

Դիմանկարային գորգի եզակի նմուշ է Գրիգոր Զոհրապի պատկերով ստեղծված գորգը, որը փորձագետների կարծիքով գործվել է մինչև 1909 թ. Սեբաստիայում (Օսմանյան կայսրություն, Սեբաստիայի նահանգ) Բեդուկյան ընտանիքի կողմից:

Հայոց ցեղասպանության տարիներին գորգը կորսվել է, այնուհետև գտնվել է արևելյան գորգերի կոլեկցիոներ Ջեք Քադրիի հավաքածուում: 2017 թ. գարնանը գորգը հայտնվեց Ավստրալիայի աճուրդներում՝ “Mossgreen” ընկերության կողմից: Գորգն առանձնակի հետաքրքրություն էր առաջացրել աճուրդում, ինչը փաստում էր այն գնել ցանկացողների քանակը և աշխարհագրությունը: Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանին հաջողվեց գնել գորգը և նվիրաբերել Հայկական գորգի թանգարանին: Պատկերագորգն, իհարկե, ընդգրկվելու է Հայկական գորգի թանգարանի մշտական ցուցադրության մեջ: Սեբաստիայի հայկական գորգերը հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյի բնորոշմամբ աշխարհում ամենագեղեցիկն էին ու ամենանուրբը:

#Գիտեքթե #գորգ #մշակույթ #արվեստ

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page