- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Աղօրհնեքը հայ եկեղեցում ընդունված խորհրդապաշտական արարողություն է: Սահակ Պարթևի եկեղեցական կանոնների համաձայն և Ներսես Շնորհալու «Թուղթ Ընդհանրական»-ի՝ աղի օրհնությունը հաստատվել է Գրիգոր Ա. Լուսավորչի կողմից: Օրհնված աղը մատաղացու կենդանուն տալով՝ վերացվում է նախնական մեղքը, քանզի Ադամի և Եվայի պատվիրանազանցության պատճառով նրանց հետ միասին անիծվել են նաև դրախտում եղող կենդանիները և ողջ երկիրը: Քահանայի օրհնած աղը, մաքրելով ենթակա կենդանուն, արժանի է դարձնում այն նվիրաբերելու Աստծուն: Աղ օրհնվում է նաև Տնօրհնեքի ժամանակ և այլ պատեհ առիթներով: