top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Աբովյան փողոց

Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոց - Շուրթին անունը մեր Աբովյանի, Ձգվում է, փռվում - ծառով, ծիծաղով Կանաչ սրտի մեջ մեր Երևանի. Բացվել են ուրիշ շքեղ փողոցներ, Ու սերունդներ են եկել ու անցել, Բայց նա ինչպես հին ու առաջին սեր Նորից ամենից թանկն է մնացել. Տխրում է հոգին - իր գիրկն ենք գնում, Երբ ուրախ ենք մենք այնտեղ ենք կրկին Երբ մտերմի է սիրտը որոնում Այնտեղ է գտնում իր որոնածին. Ու երբ մթնում է մեր միտքը բարի Հայոց հինավուրց բախտի մռայլով Մեզ սփոփում է նրա մայթերի Կենդանությունը, աշխույժը խռով. Ասես երակն է աշխարհի հայոց Որ բաբախում է հավերժ կենդանի Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոծ Շուրթին - անունը մեր Աբովյանի...

#ՍիլվաԿապուտիկյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page