- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ավերակ
Որպես վաղեմի մի ավանդություն Կամ շքեղ երազ անմեղ մանկության, Կենդանանում է այսօր իմ մտքում Խրոխտ ավերակն նախնյաց մեծության. Այստեղ բեկորներ վսեմ արվեստի, Այնտեղ հիշատակն արքունի փառաց, Եվ վկայարան սրբազան ուխտի, Եվ տխուր հետքը մեծաշուք կենաց... Օ՜հ, այսպես ողջ մեր կյանքն է վաղանցիկ, Ողջը լոկ ծաղր է անսիրտ բնության, Եվ սեր, և հրճվանք համայն գեղեցիկ Զոհ է ավերի և մոռացության, Ինչպես պատրանքը հեշտասիրության, Ինչպես գրգիռը պատանու արյան, Խաբուսիկ ժպիտն աշնան արևու, — Բոլո՛րը վաղն է անհետանալու։ 1884