top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ատելությունը խորը և ծայրահեղ հուզական խորշում է։ Այն կարող է ուղղված լինել անհատների, խմբերի, գո-յակցությունների, առարկաների, վարքագծերի կամ գա-ղափարների։ Ատելությունը սովորաբար զուգորդվում է զայրույթի, զզվանքի և թշնամանքի հետ։

Ջեյմս Վ․ Անդերհիլլը իր Էթնոլեզվաբանություն և մշակութային մտապատկերներ․ ճշմարտություն, սեր, ատելություն և պատերազմ աշխատության մեջ (2012) քննարկում է ատելության ծագումն ու փոխաբերական արտահայտումները տարբեր լեզուներում։ Նա շեշտում է, որ սերն ու ատելությունը սոցիալական են և մշակութային հորինվածքներ։ Այս պատճառով էլ ատելությունը պատ-մականորեն հաստատված է։ Թեև ճիշտ է ասել, որ միևնույն հույզն է առկա անգլերենում (hate), ֆրանսերենում (haine) և գերմաներենում (Hass), ատելությունը տատանվում է այն ձևերի մեջ, որոնցում այն ի հայտ է գալիս։ Ֆրանսերեն J'ai la haine արտահայտության մեջ մի որոշակի՝ առանց առնչությունների ատելություն է արտահայտվում, որի համարժեքը չկա հայերենում։ Մինչդեռ ինչպես անգլերենի, այնպես էլ հայերենի կրողների համար ատելը առարկա կամ անձ է ենթադրում, և, հետևաբար, հարաբերություն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հետ, ֆրանսերեն J'ai la haine (բառացի՝ ես ատելություն ունեմ) ձևը խափանում է անձին ուղղված զգացմունքի գաղափարը։

Հոգեվերլուծողներից Զիգմունդ Ֆրոյդը սահմանել է ատելությունը որպես էգոյի վիճակ, որը ցանկանում է ոչնչացնել իր ապերջանկության պատճառը։ Ավելի վերջերս, Penguin Dictionary of Psychology-ն սահմանում է ատելությունը որպես «խորը, շարունակական, սաստիկ զգացմունք, որը արտահայտում է կատաղություն, զայրույթ և թշանամանք որևէ անձի, խմբի կամ առարկայի հանդեպ»: Քանի որ ատելությունը համարվում է երկարատև, շատ հոգեբաններ այն համարում են ավելի վարքագիծ կամ հակում, քան ժամանակավոր զգացմունքային վիճակ։

Ատելության հիմքի վրա արված հանցանքը, որը անգլալեզու աշխարհում հայտնի է որպես hate crime (բառացի՝ ատելության հանցանք), ընդհանրապես հասկացվում է որպես հանցագործություն, որը իրականացվում է ատելությունից ելնելով։ Այսպիսի հանցանքներ գործող անձինք թիրախավորում են իրենց զոհերին՝ ելնելով նրանց՝ որոշակի սոցիալական խմբի պատկանելությունից, սովորաբար ռասայից, սեռից, գենդերային ինքնությունից, հաշմանդամությունից, կրոնից, հոգեկան հիվանությունից, սեռական կողմնորոշումից, լեզվական ունակություններից, գաղափարախոսությունից, սոցիալական դասակարգից, զբաղմունքից, արտաքինից, մտավոր ունակություններից կամ այլ տարբերակումներից։ Ատելության հանցանքի տարատեսակ է ատելության խոսքը, որը կարող է արտահայտվել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում։ Սա Օլլպորտի սանդղակի առաջին կետն է, որը չափում է նախապաշարմունքը հասարակության մեջ։ Մի շարք պետություններում ատելության խոսքի կիրառությունը հանցավոր է համարվում և արգելված է ատելության դրդման օրինագծերով։ Կարծիք կա, որ ատելության խոսքի քրեականացումը խաթարում է ընտրովի վարքի (ինչպես քաղաքական, կրոնական կամ փիլիսոփայական հացաքների) բացասական կողմերի արդարացի քննարկումը։ Որոշ պետություններում էլ հարց կա, թե որքանով է ատելության խոսքի քրեականացումը հակասում խոսքի ազատությանը։ Թե՛ ատելության հանցանք, թե՛ ատելության խոսք ձևակերպումները քննարկումների առիթ են դարձել։ Հակադարձ արգումենտներից է այն, որ դժվար է հստակեցնել, թե որն է եղել հանցանքի մոտիվը կամ նպատակը, ինչպես նաև բաց է փիլիսոփայական բանավեճը, թե որքանով է ճիշտ թիրախավորված ատելությունը ավելի մեծ չարիք համարել, քան առհասարակ միզանտրոպիան։

#Գիտեքթե #Հետաքրքիր

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page