top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ

Աշնան սպասում

Անցաւ աշունը իր երազներով,

Իր տերեւներուն յատուկ խշշոցով,

Եւ անձրեւներուն մեղմ մեղեդիով,

Ու հիմա սպիտակ ձմեռ է նորէն.

Ես ալ պահած եմ յուշեր ոսկեղէն

Հանդարտ երեւցող տակն այս ճերմակին.

Յուսալով պիտի գարնան հետ ծաղկին,

Բացուին արեւին. ամառն ալ անցնի,

Եւ ես անձկագին սպասեմ կրկին

Նոր անձրեւներուն գալիք աշունին:

1998

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ԱնուշՆագգաշեան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page