- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
* * *
Ու իրիկնային
Ոսկի մշուշում
Քո կորած ու հին
Երկիրդ եմ հիշում...
Հիշում եմ կապոյտ
Դղյակները Քո,
Հիշում եմ մի սո՜ւտ,
Կապո՜ւյտ երեկո...
Ու իրիկնային
Շշուկը հասկի-
Երբ վառվում էին
Աստղերը ոսկի...
Տո՜ն էր, տոնակա՜ն
Զոհերի հանդես-
Բայց ինչո՞ւ այնքան
Տրտում էի ես...