- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Զայրույթը (աֆեկտ) անհատի կողմից առաջանում է տհաճ իրավիճակների ժամանակ։ Զայրույթը համարվում է ավելի ուժեղ, քան բարկությունն ու վատ տրամադրությունն են։ Զայրույթն առավել հաճախ ուղեկցվում է ինքնատիրապետ-ման կորստով։
Հոգեբանները զայրութը տարանջանում են բարկությունից և չարությունից, ցույց տալով «հուզմունքի ավելի մեծ մակարդակը» և այդ զգացողության ավելի մեծ ինտենսի-վությունը:
Զայրույթը հոգեբանորեն բացատրվում է ագրեսիայի դրսևորումներով: Բացատրելու համար հայնտում են երեք հիմնական տեսությունները՝
Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծության տեսությունը: Նրա խոսքերով, զայրույթը հանդիսանում է անհատի ներդաշնակ ներգրավվածության ագրեսիայի արդյունքը: Զայրույթի առաջադիմական ճնշումը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների:
Ըստ ագրեսիայի-ֆրուստրացիայի տեսությանը ագրեսիան հիմնականում հիասթափության արձագանք է, իսկ զայրույթը՝ ագրեսիայի թուլացում։
Ալբերտ Բանդուրայի սոցիալական ուսուցման տեսությունը ենթադրում է, որ զայրույթը, ինչպես նաև մյուս բոլոր զգացմունքները, հանդիսանում է անհատի ուսուցման արդյունք, ովքեր օրինակ են վերցնում հասարակությունից։
Զայրույթի հարվածի տակ շատ դեպքերում ընկալվում է կարճաժամկետ, մասնակի կամ լիակատար կորուստ այդ զգացողության նկատմամբ։ Զայրույթը կարող է ուղղված լինել մարդկանց, կենդանիների, հաստատությունների դեմ և հաճախ ունենում է հատուկ ձգան, բայց դա չի նշանակում, որ այն կարող է վտանգ առաջացնել։ Զայրույթը համարվում է բնավորության թուլություն, շատ մշակույթներում արժևորվում է դրան հակառակ վիճակը: Բացառիկ իրավիճակներում և ծանր սթրեսային պայմաններում զայրույթը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր մարդու հետ, սակայն խոլերիկ հիվանդների մոտ դրա առաջացման հավանականությունը ավելի բարձր է։ Փոքրիկ երեխաների մոտ զայրույթը դառնում է բնավորություն մտավոր զարգացման որոշակի փուլերում: Զայրույթի նոպան հոգեբանական խանգարումներ ունեցող որոշ մարդկանց մոտ դառնում է բնավորույթուն։ Զայրույթը այդպիսի դեպքերում բացառապես տևում է չափազանց երկար, և որպես կանոն շատ ինտենսիվ։ Զայրութը բնորոշ է նաև հուզառատ մարդկանց, քանի որ նման հզոր զգացմունքների վերահսկման և մշակման ունակությունը շատ սահմանափակ է:
Մեկից չորս տարեկանում երեխաների մոտ դրսևորվող զայրույթը սովորական վարք է: Այս տարիքի շատ երեխաների մոտ մարմնական և բանավոր ռակցիաները բերում են հիասթափության։ Հոգնածությունը և սովը խթանում են զայրույթի առաջացմանը։ Զայրույթը հանգստացնելու համար ծնողներին խորհուրդ է տրվում չնկատել երեխայի արարքները և իր իսկ դրական օրինակով բացատրել երեխային, որ նա սխալ է։
Զայրույթը շատ մշակույթներում համարվում է դատապարտելի, սակայն հասարակությունը չի ընդունում դա, քանի որ այն չի համապատասխանում ակնկալվող սոցիալական վարքին:
Գիտահետազոտական աշխատանքները ցույց են տալիս, որ ինչպես սթրեսը այնպես էլ զայրույթը կարող են առաջացնել լուրջ հիվանդություններ։ Դրանցից են խոլեստերի բարձր մակարդակը, հիպերտոնիան, սիրտ֊անոթային հիվանդություններ, ինչպես նաև մեծանում է ինֆարկտի առաջացման հավանականությունը։
Զայրույթը, իր հերթին, խթանում է ադրենալինի և նորադրենալինի արտադրությանը, որը ազդում է արյան համախտանիշի վրա: Հոգեբանական գրականությունում հաճախ խորհուրդ է տրվում, որ զայրույթի ժամանակ պետք է զբաղվել սպորտով, ստեղծագործական գործունեությամբ, արտահայտել ակտիվ երևակայությունը կամ այն վերացնել թուլացման մեթոդներով։