- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԵՂԻՎԱՐԴ
Տրտմություն
Տնակ մ'ինչպես, անապատի մեջ լքված,
Իմ տրտմությունս էր աղվոր,
Բնակարանն հոգիիս
Ու սրտիս մեջ նստած տուն:
Հաճախ մինակ, թախիծիս հետ դեմ առ դեմ,
Կը խոսեի ես երկար,
Երազներուս, իղձերուս,
Ըստեպ կրակ, ըստեպ ծուխ:
Օր մը սակայն, խորն հոգիիս մեռավ ան,
Իմ տրտմությունս աննման,
Յոթ լուսիններ նայեցան
Հոգիես ներս ու անցան:
Ու թախիծեն այդ բազմալար ու հրաշք,
Ծնավ բերկրանքն անանուն,
Անձրևեն վերջ, բազմագույն
Ծիածանի մը հանգույն: