top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Զարմանքը մարդու բանական (ինտելեկտուալ) զգաց-մունքներից մեկն է, որը դրսևորվում է որպես ինչ-որ նոր, անսովոր, անհասկանալի կամ հիանալի երևույթից ստացած տպավորության ապրում։ Զարմանալու ըն-դունակությունը պայմանավորված է աշխարհի պրոբ-լեմային ընկալմամբ։ Զարմանքի համար արտաքին պատճառ կարող է հանդիսանալ անսպասելի, հան-կարծակի իրադարձությունը։ Այդ իրադարձությունը կարող է լինել ինչ-որ մեկի անսպասելի հայտնվելը, ամպրոպի հարվածը կամ հրավառության լույսը։

Զարմանքի միմիկական արտահայտումը հեշտ ճա-նաչելի է. հոնքերը վեր են բարձրացած, ինչի արդյունքում ճակատին առաջանում են կնճիռներ, իսկ աչքերը կլորանում են և լայնանում։ Կիսաբաց բերանը ընդունում է օվալաձև տեսք։

Զարմանքի զգացումը ծանոթ է բոլորին, սակայն այն դժվար է նկարագրել։ Սա, մասամբ, բացատրվում է նրանով, որ զարմանքը կարճ է տևում, բայց շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ զարմանքի ժամանակ մեր գիտակցությունը կարծես դատարկվում է, բոլոր մտածողական գործընթացները կարծես կանգ են առնում։ Զարմանք ապրելիս մենք չգիտենք, թե ինչպես արձագանքենք ստիմուլին. դրա անսպասելիությունը մեր մեջ առաջացնում է անորոշության զգացում։

Իզարդի և Բարտլետի հետազոտությունները ցույց են տալիս, որ զարմանքի իրավիճակը բնութագրվում է հաճույքի բարձր աստիճանով, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մեծամասնությունը զարմանքը համարում է դրական զգացում։ Եթե որևէ մեկին խնդրենք հիշել մի իրավիճակ, որում նա զարմանք է ապրել, ապա նա, ամենայն հավանականությամբ, կպատմի ուրախ կամ հաճելի դեպքի մասին։

Զարմանքը անսպասելի իհայտ է գալիս և անցնում։ Ի տարբերություն այլ հույզերի զարմանքը չի կարող երկար մոտիվացնել մարդու վարքը։ Ինչ որ տեղ զարմանքը չի հանդիսանում հույզ, այդ բառի իսկական իմաստով, այն շատ առումներով տարբերվում է հիմնական հույզերից։

Զարմանքի հիմնական ֆունկցիան այն է, որ պատրաստի մարդուն նոր, անսպասելի իրադարձությանը և դրա հետևանքների հետ արդյունավետ փոխազդմանը։ Մարդ անընդհատ ապրում է այս կամ այն հույզը, սովորաբար ավելին քան մեկը։ Որոշ հույզեր մեկ անգամ առաջանալով երկար չեն անցնում, այդպիսի հույզի օրինակ է տխրությունը։ Դեպրեսիան իրենից ներկայացնում է հույզերի և զգացումների մի ամբողջ կոմպլեքս, որտեղ դոմինանտում է տխրության հույզը։ Եթե չլիներ զարմանքի հույզը, որը ունակ է փոխելու մարդու ընդհանուր հուզական ֆոնը, ապա վտանգավոր իրավիճակի ի հայտ գալը մարդու համար կնշանակեր ետ բերել կորուստը։ Այսպիսով զարմանքի հիմնական ֆունկցիան այն է, որ շրջակա միջավայրի անսպասելի փոփոխության պայմաններում դադարեցվի նյարդային համակարգի գործունեությունը, որը այլևս տեղին չէ և կարող է խանգարել ադապտացիային։ Ըստ Տոմկինսի զարմանքը «ուղիները մաքրող հույզ է»։ Զարմանքը մաքրում է ուղեկցող նյարդային ուղիները, պատրաստում է նոր ակտիվության, որը տարբերվում է նախորդից։ Զարմանքի հույզը իրենից չի ներկայացնում ոչ դրական, ոչ բացասական հույզ, սակայն, եթե մարդ հաճախ ապրել է հաճելի զարմանք, ապա նա այս հույզը կգնահատի որպես դրական, իսկ եթե տհաճ՝ կգնահատի որպես բացասական։

Ըստ Պոլ Էկմանի զարմանքը ամենակարճատև հույզն է։ Այն միանգամից անհետանում է, երբ մենք գիտակցում ենք տեղի ունեցող երևույթը, և վերածվում է վախի, թեթևության, կատաղության, զզվանքի, կախված նրանից, թե ինչն է մեզ զարմացնում։ Զարմանքից հետո կարող է և չդիտվել որևէ այլ հույզ, եթե մենք զգանք, որ մեզ զարմացնող իրադարձությունը մեզ համար չունեցավ ոչ մի հետևանք։ Զարմանք արտահայտող նկարները շատ քիչ են հանդիպում, քանի որ զարմանքը լինում է անսպասելի և ապրվում է շատ արագ։ Լուսանկարիչը միշտ չէ, որ պատրաստ է լինում լուսանկարելու, իսկ եթե լինում է, ապա միշտ չէ, որ գործում է բավական արագ։

#Գիտեքթե #Զգացումներ

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page