Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Վախը, երկյուղը, ահը, զարհուրանքը, մարդկանց կողմից ընկալվող իրավիճակներ են, որոնցում վտանգի է ենթարկ-վում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։

Վախի դիտարկումը որպես առանձին հույզ, տագնապի ֆենոմենից առանձին, թույլ է տալիս վերլուծել վախի ազդեցությունը կոգնիտիվ պրոցեսների և վարքային ակտերի վրա, ինչպես նաև նրա՝ այլ հույզերի հետ փոխազդեցության առանձնահատկությունները։ Վախը ձևավորվում է սպառնալիքի կամ վտնագի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի և սպեցիֆիկ ապրումների հիման վրա։ Փոքր երեխաների, ինչպես նաև կենդանիների մոտ վտանգի կամ սպառնալիքի զգացումը ուղեկցվում է ֆիզիկական անհարմարավետությամբ։ Մարդու մեծանալուն զուգահեռ փոխվում է վախ ներշնչող օբյեկտների բնույթը։ Ֆիզիկական վնասվածք ստանալու պոտենցիալ վտանգը մեծամասնության համար վտանգ չի ներկայացնում՝ արտառոց դեպքերը չհաշված։ Ավելի հաճախ մեզ անհանգստացնում է այն, ինչը կարող է ճնշել մեր ինքնասիրությունը, ինքնագնահատականը: Մենք վախենում ենք անհաջողությունից և հոգեբանական կորուստներերից, որոնք կարող են մեր հոգում խառնաշփոթ առաջանել։

Որոշակի օբյեկտներ, իրադարձություններ և իրավիճակներ ունեն վախ արթնացնելու հակում, այսինքն՝ հանդիսանում են վտանգի «բնական ազդակներ»: Բնական խթանների շարքում առանձնացվում էր միայն չորս գործոն, որոնք են՝ ցավը, միայնակությունը, իրավիճակի անսպասելի փոփոխությունը և օբյեկտի նպատակային մոտեցումը։ Այս գործոնները պարտադիր չէ, որ լինեն վախի բնածին, ներքին խթաններ, բայց մենք հավանաբար բիոլոգիապես նախատրամադրված ենք արձագանքել դրանց վրա վախով։

Ցավը բնական խթանիչներից առաջինն ու ամենակարևորն է։ Վախ, որը առաջացել է ցավի սպասման մեջ, արագացնում է ուսուցման պրոցեսը։ Ցանկացած օբյեկտ, իրադարձություն կամ իրավիճակ՝ կապված վախի ապրման հետ, կարող է դառնալ պայմանական ազդակ, որի հետ հաջորդ հանդիպման ժամանակ անհատը կհիշի նախկին սխալները և ցավի վերապրումը։ Իսկ թե ինչն է առաջացում այդ պայմանական ազդակները, մինչև օրս հայտնի չէ։ Երկար ժամանակ հոգեբանները կարծում էին, որ կենդանին խուսափում է իրավիճակի կրկնությունից, որը ցավ է առաջացրել, քանի որ տվյալ իրավիճակը նրա համար հանդիսանում է վախի ազդակ, որը իր հերթին ստիպում է կենդանուն խուսափել իրավիճակի կրկնությունից։ Սակայն կենդանիների՝ վտանգավոր իրավիճակներից խուսափել սովորելու ընթացքում հենց ինքը՝ խուսափելու կարողությունը, նվազեցնում է նրանց վախը։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ վտանգավոր ազդակի բազմակի ներկայացումից հետո կենդանիները հաջողությամբ խուսափում են դրանից՝ դրսևորելով վախ։ «Խուսափելու» այս կարողությունը ադապտատիվ դեր է խաղում ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց կյանքում, այն ապացուցում է այն թեզը, որ ցավը հանդիսանում է լավ ուսուցիչ։ Մենք սովորում ենք խուսափել պոտենցիալ բացասական իրավիճակներից առանց մեզ համար բացասական հետևանքների՝ հաճախ չզգալով անգամ վախ ցավի նկատմամբ։ Հավանաբար ցավի սպասումը վախ է ներշնչում միայն այն ժամանակ, երբ համոզված չենք, որ կարող ենք խուսափել դրանից։ Որոշ իրավիճակներում վախ զգալու համար պարտադիր պայման չէ ցավի զգայութունը։ Իրականում շատ մարդիկ, ովքեր ունեն ֆոբիաներ հաճախ չեն կարողանում նշել որևէ օբյեկտ, որը նրանց անմիջականորեն վնաս է հասցրել։ Ամեն պարագայում մեր վախերից շատերի ետևում կանգնած չէ կոնկրետ ոչ մի բացասական փորձ։ Խուսափման հմտությունը հանդիսանում է վախի կառավարման միջոցներից մեկը և պոտենցիալ վտանգից պաշտպանվելու միջոց։

Վախի մեկ այլ բնական խթան է հանդիսանում միայնությունը։ Հաճախ մարդը, մենակ մնալով, սեփական անվտանգութան սպառնալիք է զգում, բայց բավական է նա հայտնվի մարդկանց մեջ, վախն անցնում է։

#Գիտեքթե #Զգացումներ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now