• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Զզվանքը բացասական զգացմունք է: Այն ուժգին տհաճության զգացում է: «Մարդկանց և կենդանիների հույզերի արտահայտումը» գրքում Չարլզ Դարվինը գրել է, որ զզվանքը զգացմունք է, որ վերաբերում է զզվելի ինչ-որ բանի: Զզվանքն առաջին հերթին կարելի է զգալ զգացական և համի, իսկ երկրորդ հերթին` հոտի, շոշափելիքի կամ տեսողական զգայարաններով: Երաժշտապես զգայուն մարդիկ զզվանք կարող են զգալ նաև լսելով: Զզվանքը Ռոբերտ Պլուչիկի զգացմունքների տեսության հիմնական էմոցիաներից մեկն է և խորապես ուսումնասիրվել է Փոլ Ռոզինի կողմից: Այն արթնացնում է բնորոշ դիմային արտահայտություն` Փոլ Էկմանի էմոցիաների վեց տիեզերական դիմային արտահայտություններից մեկը: Ի տարբե-րություն վախի, զայրույթի և տխրության զգացումներին` զզվանքն առաջացնում է սրտի զարկերի դանդաղացում: Քանի որ զզվանքը մասամբ սոցիալական պայմանների արդյունք է, զզվանքի առումով տարբեր մշակույթների միջև տարբերություններ կան: Ամերիկացի-ների մոտ «զզվանքի զգացմունքները կապված են այն գործողու-թյունների հետ, որոնք սահմանափակվում են մարդու իրավունքները կամ ոտնահարում են անձի արժանապատվությունը», մինչդեռ ճապոնացիները «զզվանքի զգացողությունը ասոցացնում են այն դեպքում, երբ խոչընդոտում են նրանց ինտեգրումը սոցիալական աշխարհին»։

Զզվանքը կարևոր դեր է խաղում կենդանի օրգանիզմների ինքնապաշտպանության գործառույթի մեջ: Այն թույլ է տալիս խուսափել ինֆեկցիայից, չուտել անարժեք և վնասակար ուտելիք, ինչպես նաև պահպանել ինքդ քեզ:

Հոգեբանները և նեյտրոկենսաբանները, ովքեր ուսումնասիրում են էմոցիաները, ենթադրում են, որ շատ բարոյական հատկանիշներ մարդկանց մոտ զարգացել են զզվանքի զգացումից, որը մարդկանց մոտ, այլ կենդանիների հետ համեմատած, տարօրինակ կերպով է զարգացել և բարդացել: Զզվանքը մարդկանց մոտ բաժանվում է երկու խմբի` «առաջնային», որը գրեթե անգիտակցական արձագանքն է կեղտոտությանը, առնետներին, խավարասերներին և այլն ու «երկրորդային», որը վերաբերում է ավելի աբստրակտ բաներին կամ մարդկանց` օրինակ` խաբող քաղաքական գործիչներին, ծախու պաշտոնյաներին և այլն:

Ժամանակին զզվելի են համարվել կանայք (հատկապես` դաշտանի շրջանում), հոգեկան անբա-վարարվածություն ունեցող մարդիկ և միջռասայական սեռական կապը: Քաղաքական գործիչները բոլոր ժամանակներում զզվանքն օգտագործել են որպես խմբերում ամրության հաստատելու գործիք` հրահրելով մի խմբին մեկ այլ խմբի դեմ (քսենոֆոբիա):

Որոշ ազգային կերակուրներ այլ ազգերի կողմից զզվելի են ընկալվում: Այդպիսի կերակուրների շարքին կարելի է դասել, օրինակ, իտալական կասու մարցու պանիրը, որը պարունակում է կենդանի միջատների թրթուրներ, չինական «հազար տարեկան ձուն»` բադի եփված ձուն, որի մեջ արդեն սաղմ է ձևավորվել և այլն:

Զզվանքից մարդու մոտ տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են ստամոքսի և կերակրափողի սեղմումը, սրտխառնոցի զգացումը, կոկորդի ցավը, բարձր հազը:

#Գիտեքթե #Զգացումներ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now