top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հին ժողովուրդների մոտ հավկիթը տոնական, ուրախության և նոր կյանքի իմաստ ուներ: Իսկ քրիստոնյաներիս համար այսօր զատկական հավկիթը խորհրդանշում է այն ժայռե գերեզմանը, որտեղից Քրիստոսը հարություն առավ: Իսկ կարմիր գույնով ներկելը՝ Քրիստոսի թափած արյունը: Ս. Գրիգոր Տաթևացին հավկիթը կարմիր ներկելու մասին հետևյալ հետաքրքիր բացատրությունն է տալիս. «Հավկիթը ներկայացնում է ամբողջ աշխարհը. կեղևը ներկայացնում է երկինքը, միջի բարակ թափանցիկ մաշկը՝ օդը, սպիտակուցը՝ ջուրը, իսկ դեղնուցը՝ մեր երկիրը: Կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը գնված է Քրիստոսի սրբարար արյունով: Իսկ երբ մենք կարմիր հավկիթ ենք վերցնում մեր ձեռքը՝ նշանակում է, որ մենք հռչակում ենք Քրիստոսով մեր փրկությունը»:

#Գիտեքթե #Ծես

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում