- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

1099 թ.-ին, Խաչակրաց արշավանքների ժամանակ, բոլոր քաղաքներում եկեղեցականներին հանձնված էր խաչի օրհնությունը կատարել այսպես. քահանան՝ Աստծու օգնությունը հայցելուց հետո, խնդրում էր որ օրհնի ուխտավորների խաչը, ինչպես երբեմն օրհնեց Ահարոնի գավազանը, և վտանգներից զերծ պահի նրանց, ու ուղարկի նրանց Ռաֆայելին: Ապա քահանան, իր առջև ծնկի եկած ուխտավորներին առանձին-առանձին մոտենալով՝ յուրաքանչ-յուրի կրծքից կախում էր խաչը, ու ասում. «Ընդունի՛ր այս խաչը, որ աշխարհի Փրկչի չարչարանքների ու մահվան պատկերն է, որպեսզի ճամփին չարիքներն ու մեղքերը քեզ չմոտենան, ու ողջ առողջ և մանավանդ ավելի լավ վիճակով ընտանիքիդ մոտ վերադառնաս»: Ժողովուրդը միաբերան արտասանում էր «Ամեն» ու աղոթքը վերջանում էր: