- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ուրբանոս 2-րդ Պապը Գլերմոնի ժողովում ատենաբանելով ասել է. «Ահա՛ տեսնում եք աստվածային խոստումի կատարումը. Հիսուսն ասաց, թե իր անունով հավաքված աշակերտների մեջ ինքն էլ է գտնվում: Այո՛, հիմա աշխարհի Փրկիչը ներկա է ձեր մեջ, ու ինքն է որ ձեզ ասել է տալիս այն, ինչ քիչ առաջ լսեցի: Այս խոսքը. «Այս է Աստծու կամքը», թող այսուհետ պատերազմի հրավեր լինի ձեզ, ու հայտնի դարձնի ձեզ, թե ուր որ գտնվեք՝ զորությունների Աստվածը այնտեղ ներկա պիտի լինի»: Ապա փրկության նշանը՝ Խաչը ցույց տալով ժողովրդին՝ ասաց. «Ինքը՝ Հիսուս Քրիստոսը, իր Գերեզմանից ելնելով՝ ձեզ է տալիս իր Խաչը: Սա ազգերի մեջ բարձրության նշանը պիտի լինի, ու պիտի միացնի Իսրայելի ցրված որդիներին: Ձեր ուսերի կամ ձեր լանջերի վրա կրեցեք այս, սա թող փայլի ձեր զենքերի ու դրոշների վրա. թող սա ձեր հաղթանակը լինի, ու անդադար ձեզ հիշեցնի թե Հիսուս Քրիստոսը ձեզ համար մեռավ և թե՝ դուք էլ պետք է Նրա համար մեռնեք»: