top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


2017 թ.-ին Հայաստանի արժեքավոր և կարևոր հնագիտական բացահայտումը եղավ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրում հայտնաբերված բնակատեղին, որը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջով, 7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ բացահայտված բնակատեղիներից հնագույները (Ակնաշեն գյուղի մոտ) թվագրվում են մ.թ.ա. VI հազարամյակի առաջին քառորդով:

Դեռևս հետազոտվել է բնակատեղիի 25 քառակուսի մետրը։ Բայց այդ փոքր հատվածում արդեն քարե աղորիքի մնացորդներ են հայտնաբերվել։ Իսկ եթե այդտեղ ցորեն են աղացել, նշանակում է` տեղաբնակները նստակյաց են եղել և կենցաղավարությամբ զբաղվել։

Գտածոն գիտնականների համար կարևոր է ոչ թե քաղաքական իրարանցում առաջացնելու, այլ գիտական առումով. նրանց հետաքրքրում է Արարատյան հովտի պատմությունը՝ մ.թ.ա. X —ից VI հազարամյակների ընթացքում։ Տևական ժամանակ ժամանակագրության այդ մասը բաց էր մնացել՝ համապատասխան տեղեկություններ չլինելու պատճառով, բայց այժմ նման բացահայտումների շնորհիվ այն լրացվում է: Ժամանակին այս գտածոյի նման բնակատեղիներ են հայտնաբերվել Արաքսից հարավ ընկած բնակավայրերում, որոնք գտնվում են այժմյան Թուրքիայի և Սիրիայի տարածքներում:

Բնակատեղին աչքի է ընկնում կավե ճարտարապետության վաղ ձևերով` պատված լինելով չթրծված կավի շերտերով, որոնք շարվել են մեկը մյուսի վրա։ Իսկ ո՞վքեր և ինչպե՞ս են այնտեղ բնակվել։

Դժվար թե այն ժամանակներում սոցիալական շերտավորումներ լինեին, և հարուստներն ու աղքատներն առանձին կացարաններ ունենային։ Այդ ժամանակ նաև տաճարներ չեն եղել։ Ծեսերը կարող էին կատարել հենց կացարանների մոտ կամ բնակատեղիներից հեռու։ Ոգեպաշտամունքի առարկա կարող էր լինել բնությունը՝ իր տարբեր դրսևորումներով:

#Գիտեքթե #Հետաքրքիր #Հայաստան #մշակույթ

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում