- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

2017 թ.–ին Իտալիայում հրատարակվել է հայ այն գրողների առաջին ժողովածուն, որոնք բռնաճնշումների են ենթարկվել 1915 թ.–ին։ Այդ գրքում առաջին անգամ Իտալիայում հավաքվել են գրողների և բանաստեղծների ձայները, որոնք 1915 թ.–ին սպանվել են երիտթուրքերի կառավարության կողմից։
Գրքի խմբագրական աշխատանքը կատարել է իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, որը հայտնի է Հայաստանում «Արտույտների ագարակը» գրքով։
«Այստեղ արտասովոր, բայց սիրային պոեզիայի արևելյան ավանդույթների արգասաբեր խառնուրդ է, հատկապես, պարսկական, աշուղների երգերի»,– գրում է նա։
Իտալիայում առաջին անգամ են ծանոթանում այդ բանաստեղծներից շատերի հետ։ Բայց կան նաև բացառություններ` Դանիել Վարուժանը, որի բանաստեղծություններն Իտալիայում գիտեն և գնահատում են։
Նրա հետ միասին իտալացի ընթերցողները կլսեն Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Կարապետ Տեր–Սահակյանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի և ուրիշների ձայները։