- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հրաշքներով հայտնի Ագիտու գյուղը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի ափերից ոչ հեռու։
«Ագիտու 3» և «Ագիտու 7» քարանձավներում անցկացվող պեղումները զարմացրել են հնագետներին։ «Ագիտու 3»-ում գիտնականները հայտնաբերել են կմախքներ, որոնց բերաններում մետաղադրամներ են եղել։
«Ագիտու 3»-ը հնագիտական յուրահատուկ հուշարձան է, քանի որ պարզվել է` տասնյակ հազարավոր տարիներ առաջ այնտեղ մարդիկ են ապրել։
Այս պեղումները հետաքրքրել են եվրոպացի գործընկերներին:
Հայ-գերմանական հնագիտական արշավախումբը պեղումները սկսել է 2009 թ.-ին։
Մի քանի շերտ ուսումնասիրելուց հետո հնագետները հասկացել են, որ մարդիկ աստիճանաբար են հարմարվել այդ տեղանքին, քանի որ Սիսիան քաղաքի շրջանում շատ ցուրտ է։
Հետաքրքիր է, որ նրանք ադապտացվել են այդ կլիմային։ Մոտակայքում Որոտան գետն է, շատ ջուր կա, կենդանիներ։ Այսինքն սնվելու հարցը հեշտ է լուծվել։ Մենք ապրում ենք սեյսմիկ գոտում, և ակնհայտորեն երևում են երկրաշարժերի հետևանքներ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ 20-40 հազար տարի շարունակ օգտագործել են այդ քարանձավը։
«Ագիտու 3»-ի տարածքում հայտնաբերված գտածոները չէին կարող չզարմացնել հնագետներին։ Գտել են դամբարան, որտեղ յոթ մարդու էին թաղել։ Առայժմ ուսումնասիրում են հայտնաբերված կմախքները։ Ամենայն հավանականությամբ, ընտանեկան դամբարան է։ Բոլորի բերաններում մետաղադրամներ կային։ Դա յուրահատուկ վճար է եղել այն աշխարհ ուղևորվելու համար։ Բայց սա ընդամենը հնագետների ենթադրությունն է:
Այժմ գիտնականներին առաջին հերթին հետաքրքրում է այն, թե ընտանեկան կապ կա արդյոք մի դամբարանում թաղված մարդկանց միջև։ Հնագետների խոսքով, այդ ժամանակ ազգություններ չեն եղել, գիտության համար նույնպես ազգեր չկան։
«Ագիտու 7»-ը, արդեն հետաքրքիր է նրանով, որ այնտեղ միջնադարյան մարդկանց կյանքի ապացույցներ կան։
«Ամենայն հավանականությամբ, այստեղ ապրել են մեզ համար անհայտ աղանդների ներկայացուցիչներ, կրոնական ծեսեր են անցկացրել։ Այդ ամենը տեղի է ունեցել 13-14-րդ դարերում։
Երբ հնագետները սկսել են մաքրել գտածոները, գտել են քարե արկղեր, որոնք անտիկ և ուրարտական դամբարաններ են հիշեցնում։ Առաջին արկղը փակված է եղել սալիկներով։ Դրանց մեջ գիտնականները գտել են Ուրարտուի ժամանակների կարմիր անոթներ, որոնց վրա մուր է եղել։
Քարանձավները մինչև վերջ ուսումնասիրված չեն, բայց Ագիտուի մասին գիտական հետաքրքիր աշխատանքներ, հրապարակումներ և հոդվածներ կլինեն միջազգային տարբեր ամսագրերում։