- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

1729 թ.-ին, հայերը Երուսաղեմում Ս. Զատիկի տոնը կատարում են հույներից մի շաբատ հետո: Շաբաթ օրը երեկոյան, Սուրբ Հարության տաճարում, Ճրագալույցի արարողությունը կատարելու ժամանակ Գրիգոր Շղթայակիր պատրիարքը արցունքոտ աչքերով կարդում է աղոթքները, ապա համբուրում Հիսուսի գերեզմանի կնքված դուռը և մոմերը ձեռքին սպասում: Երբ դռան վերակացուն հանում է դռան կնիքը և պատրիարքը ներս է մտնում, ահուդողով տեսնում է լույսի մի ճառագայթում Հիսուսի գերեզմանի վրա: Սրբազան պատրիարքը իր մոմերը վառում է հենց այդ ճառագայթող լույսից և լուսավորում ասորիների առաջնորդի և հայ եպիսկոպոսների կերոնները: Իսկ ամենազարմանալին այն է, որ Ս. Հարության տաճարի բոլոր կանթեղները որ մարված էին, հանկարծ վառվում են բազմության աչքի առջև: Այս հրաշքին ականատես են լինում այնտեղ գտնվող օտար եկեղեցականներն ու այլազգի կառավարական պաշտոնյաները:
#Գիտեքթե #Երուսաղեմ #Սրբավայր #ՀարությանՏաճար #Տաճար #Հետաքրքիր #Գերեզման #Պատրիարքություն