top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում, Թափ առած ընկնում քարերի գըլխին, Զարկում ավազին, շաչում է, ճըչում, Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին: Ինչպես ծերունին, ձայնով պառաված, Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին, Այնպես է ծերուկ անտառը կամաց Արձագանք տալիս ջըրի աղմուկին. Այնինչ բընության զըվարթ համերգի ՈՒնկընդիրն անխոս, հավիտենական, Ժայռը մըտախոհ` իր մըռայլ մըտքի Ետևից ընկած` լըսում է նըրան:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀովհաննեսԹումանյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page