• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

* * *

Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ, Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած, Իջնում եք՝ պարուրում անտառներ ու դաշտեր, Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած: Թափվեցե՛ք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով, Թափվեցե՛ք,ծածկեցե՛ք ձորերն իմ հուշերի, Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով, Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի: Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեռ, Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին, Փռեցե՛ք մոռացման սավաններն, իմ ձյուներ, Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին: Թող իջնի մազերիս ձմեռը տխրաձայն, Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից, Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան, Թեկուզև մազերիս ձյունն իջնի՝ ծածկի ինձ...

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀովհաննեսՇիրազ