top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Դերբենդը Ռուսաստանի ամենահարավային քաղաքն է։

Քաղաքը համարվում է աշխարհի ներկայումս բնակեցված հնագույն քաղաքներից մեկը և Ռուսաստանի հնագույն քաղաքը։ Առաջին բնակավայրերն ի հայտ են եկել բրոնզի դարում` մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում։ Դերբենդի հին` Կասպիական դարպասներ անվանումն առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. 6-րդ դարում։ Հիմնադրվել է Սասանյան Իրանի կողմից որպես պատնեշ ընդդեմ հյուսիսային ցեղերի հարձակումների։ Հայկական պատմագրությունում քաղաքը հաճախ կոչվել է Ճորա պահակ։

Դերբենդում հայերը հիշատակվում են 11-րդ դարից: Միջնադարյան Դերբենդում եղել է հայկական համայնք, որը համալրվել է Արևելյան Անդրկովկասից հայ բնակչության ներհոսքի հետևանքով: Որոշ արաբական աղբյուրներում Դերբենդը անվանվում է «Հայկական քաղաք»: Սակայն 18-րդ դարի սկզբին Պետրոս I-ի Կասպիական արշավանքի և 18-րդ դարի վերջին գեներալ Զուբովի արշավանքից հետո Դերբենդի և մերձակա գյուղերի հայերը նահանջող ռուսական զորքերի հետ հեռացել են՝ չցանկանալով մնալ Սեֆյանների լծի տակ:

19-րդ դարի սկզբին (Դաղստանը Ռուսաստանին միանալուց հետո) Դերբենդում սկսել է վերականգնվել հայկական համայնքը: Բացի նախկին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, 1870-ին կառուցվել է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին: 19-րդ դարի 2-րդ կեսին բացվել են հայկական ծխական և Մարիամյան իգական դպրոցները: 1913-ին Դերբենդում ապրում էր մոտ 3 հազար հայ:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է հայ գրող, թատերագիր Գաբրիել Սունդուկյանի նախագծմամբ՝ Դերբենդի հայկական թաղամասում:

Այն կառուցվել է 1870 թվականին (մեկ այլ աղբյուրում նշվում է 1871 թվականին) հայկական թաղամասում գտնվող մատուռի տեղում: 1888 թվականին ավելացվել է Դերբենդի հայկական եկեղեցու զանգակատունը:

Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին մեծապես վնասվել է Դաղստանում ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում: Քոչվորները ոչնչացրել են զանգակատունը և վնասել գմբեթը: Ռուսաստանի Դաշնության նախարարական խորհրդի որոշմամբ այն ճանաչվել է ճարտարապետական հուշարձան և հայտնվել պետության հատուկ պաշտպանության ներքո:

1976-ից 1982 թվականներին կառույցը վերանորոգվել է: Գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որպես պատմաճարտարապետական հուշարձան:

2009 թվականից եկեղեցում սկսել են անցկացվել մկրտության և հարսանեկան արարողություններ:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է հայկական ճարտարապետական ոճով: Ունի խաչաձև գմբեթ: Եկեղեցին ունի 15,7 մետր բարձրություն:

Եկեղեցու գմբեթի վրա կանգնացված է հայկական խաչ, որը ցույց է տալիս հայ առաքելական եկեղեցուն պատկանելությունը:

Մուտքի մոտ պատկերված է հսկայական խաչ: Ունի խաչաձև պատուհաններ, որոնք հանդիսանում են լուսավորության գլխավոր միջոցներ:

#Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #Սրբավայր #մշակույթ

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page