top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

* * *

Պատուհանէս շող մը բարակ

Տերեւանման կը դողդողայ...

Մեղեդի մը հողմանուագ

Ականջիս քով կը թրթըռայ...:

Դուրսը ծառերի հովի դաշտին

Մարգրիտն իրենց լուռ կը ցանեն...

Յուզումնահա՜ր արեգակին

Բոցերն արնոտ առագաստ են:

Պատուհանէն՝ բաց թեւերով

Ու բաց կուրծքով ես կը քալեմ

Դէպի անտեղ, ուր յուզումով

Լուսնալոյսին հետ կը պարեն...:

#Բագրատունի #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page