top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Երուսաղեմի Հայոց Ս. Պողիկտոսի մոզայիկայի արևմտյան կողմում, հազիվ 20 մետր այն կողմ, երբ հրեա կառավարությունը ճանապարհի ընդլայնում էր կատարում, 1991 հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին գտնվեցին հնօրյա շինությունների հիմքեր, որոնք ենթարկվեցին պեղումների: Գտնվեցին ջրհորներ, սենյակներ, գետնահարկեր, դամբարաններ, անզարդ մոզայիկ հատակներ և վերջապես հայկական վաղ շրջանի մեսրոպյան գրերով մոզայիկ մի արձանագրություն: Արձանագրությունը և նրա շուրջ սպիտակ քարերով և ծաղիկներով հատակը հայտնի կերպով ինչ որ սենյակի հատակ է: Արձանագրության բովանդակությունը հետևյալն է. «ես եւստաթ երէց արկի զյախճապակս, որ մտանէք ի տունս Զիս և զեղբայր իմ զՂուկաս յիշեցէք ի ՔՍ»: Տառերի ձևից ենթադրելի է, որ 6-րդ դարի մոզայիկա է, և մեր գրերի հնագույն նմուշը:

#մշակույթ #Գիտեքթե #արվեստ #Երուսաղեմ #Պատրիարքություն #Սրբավայր

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page