- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԵՂԻՎԱՐԴ
Արշալույսին
Արշալույսին,
Երկնքին մեջ կմարեին
Աստղերն ամեն,
Ծոցն ամպերուն,
Դագաղներու առջև անտես,
Կվառեին լույսեր կապույտ:
Երկրի վըրա,
Կտըժգուներ մոմ մը վըտիտ
Քաղաքն անդին,
Կարթըննար իր խըռովքներեն,
Աչվըներուն՝ երազ կարմիր:
Արշալույս էր,
Բայց աշխարհը, վայրկյաններու
Դանակներով,
Իր երազները կմորթեր:
Անդին, մարդեր գազանորեն,
Ժամանակի հայելիեն
Կդիտեին,
Ոճիրները գալիքներուն: