• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Խաղաղ օվկիանոսը երկրագնդի ամենամեծ մակերես ունեցող և ամենախորը օվկիանոսն է։ Տարածվում է Եվրասիա և Ավստրալիա մայրցամաքների արևելքում, Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքների արևմուտքում, Անտարկտիդայի հյուսիսում։ Հնում հայտնի է եղել «Մեծ օվկիանոս» անվանումով։ Խաղաղ օվկիանոսը հյուսիսից հարավ ձգվում է մոտավորապես 15,8 հազար, իսկ արևելքից արևմուտք՝ 19,5 հազար կմ։ Ծովերի հետ միասին տարածքը կազմում է 178 684 միլիոն կմ², միջին խորությունը՝ 3984 մետր է։ Խաղաղ օվկիանոսի առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը) 10 994 մետր է (Մարիանյան իջվածքում)։ Խաղաղ օվկիանոսի տարածքով՝ մոտավորապես 180° միջօրեականով անցնում է ամսաթվի փոփոխման գիծը։ Խաղաղ օվկիանոսի տարածքը գերազանցում է ամբողջ ցամաքի մակերեսը գրեթե 30 միլիոն կմ²-ով։ Հասարակածն օվկիանոսը բաժանում է գրեթե երկու հավասար մասերի:

#Գիտեքթե #Աշխարհիշուրջ #Բնաշխարհ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now