Search
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

* * *

Բարին լինե՛ր, չարը չգա՜ր… Բայց թե լինես միայն մի բուռ, Դու սի՜րտ լինես՝ չորս կողմը՝ քար, Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար, Աղո՛թք անես, թե խաչհամբո՛ւյր, Չարի ձեռքից պրծում չկա՜… Եվ, դեռ «գաթեք թոնիրն ի կա՜խ»՛ Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ, Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ», Փեսան գոմից բերդա՛ն հաներ, Զուռնեն չոլում ընկած մնա՜ց, Դափը՝ գլոր- գլոր գնա՜ց, Ինչ հայո՛ց էր, դարձավ վայո՜ց, Գիրկն ու ծոցը՝ գերեզմանոց, Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած, Գերանդու տեղ բերդա՛ն գրկած, Մեկ ապրելով, տաս մեռնելով, Մեկ զարկելով, տաս զարկվելով, Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր, Դավթի ջաղացն ու իր քարեր, Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան, Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան,- Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ, Եվ ի՜նչ մնաց… մի Սանաշեն, Մի Բազմաբերդ ու Դավթաշեն, Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի, Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ… Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր,- Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա. Հեյ վա՜խ, Սասուն զուլա՜լ ջրեր,- Դե՛, ձյու՛ն հալի, որ ջո՜ւր դառնա, Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝ Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա…

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԳևորգԷմին

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now