top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՆԻ ԱՄՍԵՅԱՆ

* * *

Թող` մարմինդ առանց ոսկեզօծ պատանքի առնեմ իմ մեջ, ու փակեմ բոլոր օդանցքները իմ տան, և հանուն բոլոր սրբերի նեխի՛ր, նեխի՛ր մինչև վերջ, իմ մեջ, ու թող գարշահոտ, ոչ թե խնկաբույր տարածվի ինձնից, անարգվածը ու վռնդվածը լինեմ վերջին, անապատում օձերի հետ սողամ, ուրանալու և ինձ և քեզ, որ փորձվելիս քարը մի անգամ հաց դառնա, աշխարհքի կեսը մի բուռ, ու հրեշտակները բռնեն ժայռից վիժված բեկորն այն, և փարիսեցուս չհաջողվի փախչել գեհենի դատաստանից, քանզի այն մեկը, որ ինձ համար ընկավ ,տեղ չարեց անպտուղ սրտում իմ: Դու՛ երկրիս աղ, դու՛ լույս աշխարհիս, ահա հողն այս՝ մարմինն իմ քեզ՝ որպես վերջին նշան, որովհետև տեսնելով չտեսանք ու լսելով չլսեցինք, և որպես Հուդաներից ամենական՝ թե հրի միջով տառապանքի ժամին ուզենք հասնել իրար, ու կյանքն այս սկսվի նորից, պատիժը մեր կլինի արդար:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ԱնիԱմսեյան

3 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page