top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Վազգենյան դպրանոցը ուսումնական հոգևոր հաստատություն է: Հիմնադրվել է Սևանի թերակղզում, 1990 թվականին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ, Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ: Ի հիշատակ հայրապետի՝ հոգևոր դպրանոցը 1994 թվականին անվանակոչվել է «Վազգենյան»:

1990 թվականին Հայ եկեղեցուն վերադարձվել է Սևանի եկեղեցական համալիրը, այդ շարքում՝ Մկրտիչ Ա Վանեցի հայրապետի օրոք, 1897 թվականին շուշեցի մեծահարուստ Ավետիք Ղուկասյանի մեկենասությամբ կառուցված հոգևոր ընծայարանի շենքը: Սկզբնական շրջանում նորահաստատ դպրանոցի միակ մասնաշենքը 100-ամյա այդ կառույցն էր, որը ծառայեցվել է և՛ ուսումնական, և՛ կենցաղային նպատակների:

1992 թվականին ուսումնական մասնաշենքի է վերածվել դպրանոցին հանձնված «Սևան» ազգային պարկի ակումբը: Վազգենյան դպրանոցը գիշերօթիկ, հնգամյա ուսումնական հոգևոր հաստատություն է, որի շրջանավարտները, ևս մեկ տարի ուսանելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում, անցնում են հոգևոր լիարժեք սպասավորության:

Սարկավագական առաջին ձեռնադրությունը դպրանոցում եղել է 1992 թվականին: Դպրանոցի առաջին շրջանավարտները (անդրանիկ ինը սարկավագներ) տվել է 1996 թվականին:

#Գիտեքթե #Կրթօջախ

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page