- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Գառզուն ծնվել է Հալեպում՝ հին հայկական ընտանիքում 1907 թ.-ին։ 1918 թ.-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Եգիպտոս, այնուհետև Ֆրանսիա։ 17-ամյա Գառնիկ Զուլումյանը (նկարչի իսկական անունը) Փարիզում սովորելու կրթաթոշակ է ստացել։ Նա ցանկացել է նկարիչ դառնալ, բայց նրանից պահանջել են ավելի լուրջ բանով զբաղվել։ Նա էլ ճարտարապետություն է սովորել։
Նա նկարել է ինչ ասես և ամեն տեղ` կինոյի համար պաստառներ, թերթերի համար ծաղրանկարներ։
1933 թ.-ին նա Հիտլերին որպես Ձմեռ պապ է պատկերել` նվերների փոխարեն գնդացիրներով բեռնված։ Նկարիչը հայտնի է դարձել 1940-ականների վերջին։ Այդ ժամանակ նա հաստատվել է Փարիզի հայտնի Մոնպառնասում գտնվող արվեստանոցում։