top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

* * *

«Աշունը տխուր լալիս է դրսում».

Սովորական խոսք, սովորական երգ:

-«Ծառերը մահվան շնչից են մրսում».

Հնացած թախիծ ու հնացած վերք:

-«Աղջիկը մերժեց, որ նորը ճարի».

Գերագույն ցավեր, հնացած երազ -

Հնի պես գալիս, աշնան հանճարի

Մռայլ թախիծը իջնում է վրաս:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ՌազմիկԴավոյան #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page