- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Քիմիական տարրերի մի մասն անվանվել է նշանավոր գիտնականների պատվին: Այդ տարրերից են Մենդելևիումը, որ հայտնագործվեց 1955 թ. ամերիկացի գիտնականներ Հարվիի, Չոպիի և Սիբորգի կողմից: Նույն սկզբունքով 1954-ին հայտնագործված նոր տարրը՝ ֆերմիումը, անվանվել է ի պատիվ իտալացի հռչակավոր ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի: Կյուրիումը անվանվել է Մարի և Պիեռ Կյուրիների պատվին, նոբելիումը՝ շվեդ գյուտարար, Նոբելյան մրցանակի հիմնադրման ստեղծող Ալֆրեդ Նոբելի պատվին, կորչատովիումը՝ ի պատիվ ֆիզիկոս Իգոր Կորչատովի, գադոլինիումը՝ ֆինն քիմիկոս Գադոլինի պատվին: