top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Մաշված գրքեր

Մաշվա՜ծ գրքեր, մաշվա՜ծ գրքեր,

Գրքեր դեղնա՜ծ ու անշո՜ւք:

Որքա՜ն մտքեր, որքա՜ն կրքեր

Եվ ընկերնե՜ր ունեք դուք:

Ո՞վ իմանա՝ լուռ ու անքուն

Ո՞ւմ եք վառել, ո՛ւմ գերել,

Եվ քանիսի՛ սրտին, հոգուն

Վիշտ ու ժպիտ եք բերել:

Բարա՜կ, տանջվա՜ծ ձեր թերթերին

Ո՞վ է արցունքն իր թողել,

Ո՞վ է գրել ձեր էջերին

Երախտիքի ջերմ տողեր:

Գրքեր, երնե՜կ լինեմ ձեզ պես՝

Օգնե՛մ, հոգնե՛մ օր-օրին,

Միայն հոգուս գանձերն ամբողջ

Տամ բոլորի՜ն, բոլորի՜ն:

#ԱրամայիսՍահակյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page