top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ֆանտա ըմպելիքն ի հայտ է եկել Գերմանիայում 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Կոկա-Կոլայի արտադրության համար պահանջվող օշարակի ներմուծումը Գերմանիա դադարեցվեց, ինչի պատճառը հակահիտլերյան խմբավորման հիմնումն էր: Այդ ժամանակ Մաքս Քայթը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայում Կոկա-Կոլա ընկերության մասնաճյուղի պատասխանատուն էր, որոշում կայացրեց՝ ստեղծելու նոր ապրանք, որը կպատրաստվեր այնպիսի բաղադրատարրերի հիման վրա, որոնք այդ պահին հասանելի էին Գերմանիայում: Նոր ըմպելիքի համար հիմնական բաղադրիչներ դարձան խնձորի քուսպը (սիդրիարտադրության մնացորդները) և կաթնային շիճուկը (շիճուկային արտադրության կողմնակի արտադրանք): Ստացված ըմպելիքը դեղնավուն երանգ ուներ և բավականին տարբերվում էր նարնջի «Ֆանտա»-ից, որն առավել տարածված է: Ըմպելիքի անվանումը կոլեկտիվ քննարկման արդյունք էր, ինչն սկսվեց Քայթի կոչից հետո, երբ նա քննարկման մասնակիցներին հորդորեց «օգտագործել սեփական երևակայությունը» (գերմ.՝ «Fantasie»), ինչին ի պատասխան՝ ներկաներից մեկը՝ Joe Knipp-ը, միանգամից արտաբերեց՝ «Fanta!»:Կոկա-Կոլա ընկերության գլխավոր ստորաբաժանումը 1960 թվականին իրավունք ձեռք բերեց՝ ունենալու Fanta ապրանքանիշը:

#Գիտեքթե #Հետաքրքիր #Գիտություն #Աշխարհիշուրջ

16 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page