- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

2000-ական թվականներին համակարգչային հասանելի դյուրակիր միջոցների տարածման պայմաններում զանգվածային լրատվամիջոցների համար ժամանակի հրամայականը դարձավ էլեկտրոնային եղանակով տեքստի տարածումը: Այսպես ստեղծվեց էլեկտրոնային գիրքը, որը թվային տարբերակով գրքի հրատարակումն է: էլեկտրոնային գիրքը սովորաբար հասանելի է համացանցի միջոցով, թեպետ հնարավոր է նաև խտասալիկով և այլ եղանակներով տարածել: Էլեկտրոնային գիրքը հնարավոր է ընթերցել LED էկրանով համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի կամ էլեկտրոնային դյուրակիր այնպիսի ընթերցիչների միջոցով, ինչպես Sony Reader-ը, Barnes & Noble Nook-ը, Kobo eReader-ը և Amazon Kindle-ը: