• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ

Թէ այդպէս կ՚ուզես

Թէ այդպէս կ՚ուզես Ալ չեմ շշնջեր Անունդ երբեք, Ու քնքուշ խօսքեր Ալ չես լսեր դուն, Քար կը դնեմ ես Սէրէդ վիրաւոր Իմ սրտիս վրայ, Ու չեմ ձգեր սիրտս Քեզմով գինովնայ... Անցեալս կու տամ Խենթ փոթորիկին, Թող տերեւաթափ Ըլլան յուշերն իմ... Ես նոր կը ծնիմ Այս նոր գարնան հետ, Ու նոր կը բացուի Սիրտս ալ ինձ հետ... Երգերս կ՚երգեմ Նոր քամիներուն, Ու ալ չեմ թախծիր Ինձ չյիշելուդ... Ալ չեմ սպասեր Քեզ ամէն րոպէ, Արցունք չեմ թափեր Անտեսուած սիրոյս... Չեմ ատեր քեզի, Արժանի չես դուն, Բայց ալ քեզ երբե՛ք, Երբե՛ք չեմ սիրեր...։

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ԱնուշՆագգաշեան