• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մեղքը, ինչպես նաև մյուս բոլոր հույզերը կարևոր դեր են խաղացել մարդու և հասարակության էվոլյուցիայում։ Մեղքի հույզը ամոթի հույզի հետ միասին գտնվում է սոցիալական պատասխանատվության հիմքում և դառնում է սխալ արարքի վճար։Մեղքի հույզի սպեցիֆիկ ֆունկցիան կայանում է նրանում, որ այն ուղղորդում է մարդուն ուղղել իրավիճակը, վերականգնել իրերի նորմալ ընթացքը։ Եթե մենք մեզ մեղավոր ենք զգում, ապա մեր մոտ ցանկություն է առաջանում հարթել իրավիճակը կամ էլ ներողություն խնդրել այն մարդուց, ում առջև մեղավոր ենք։ Այսպիսի վարքը մեղքով պայմանավորված ներքին կոնֆլիկտի լուծման միակ արդյունավետ միջոցն է։Մեղքի այս ֆունկցիաները ակտուալ են նաև այսօր։ Առանց մեղքի և ամոթի մարդիկ չէին հետևի բարոյականության և էթիկայի նորմերին։ Նորմերի և օրենքների հետ կապված հասարակության համաձայնության պահպանումը մեղքի ամենակոնստրուկտիվ ֆունկցիաներից է։Մեղքի հույզը մեզ օգնում է զգալ այն մարդու ապրումները, տառապանքները և ցավը, ում նեղացրել ենք, ստիպում է մեզ փնտրել համապատասխան բառեր և արարքներ, որոնք մարդուն կարող են ազատել մեր կողմից հասցված ցավից։ Մեղքը մեզ ստիպում է զգալ պատասխանատվություն և նպաստում է անձնային աճին, նրա հասունությանը և հոգեբանական կայացվածությանը։Միդը, տարբեր մշակույթներում առկա դաստիարակության տարբեր մոտեցումների համեմատական վերլուծություն իրականացնելով, եկավ այն եզրակացության, որ մեղքի զգացումը հանդիսանում է մարդու՝ որպես տեսակի գոյատևման հիմնական պայմաններից մեկը։

#Գիտեքթե #Զգացումներ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now