top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Պարսից Խոսրով Ապրվեզ թագավորը իր քաջ սպարապետ՝ Խոռեմ Ռազմանի հետ արշավելով Երուսաղեմի վրա, պաշարում է այն ու 19 օր պատերազմելուց հետո պարսպի հիմքերը խրամատելով՝ 614 թ. հունիսի 24-ին ներս է մտնում ու երեք օրվա մեջ 17 000 մարդ է սպանում ու 30 000 հոգի գերեվարում, որոնց մեջ էր նաև Քաղկեդոնականների Զաքարիա պատրիարքը: Ապա հետամուտ է լինում Քրիստոսի Խաչափայտը գտնելուն, որի համար եկեղեցիների պաշտոնյաներից շատերին գանակոծում է, որոնք ի վերջո պարսից սպարապետին են հանձնում քրիստոնյաների այդ պատվական գանձը, որ Կոստանդիանոսի մոր՝ Հեղինեի օրերից պահվում էր Սուրբ Հարության տաճարում: Սպարապետը այն գերիների հետ ուղարկում է Պարսկաստան: Պարսիկների մոտ օրենք էր՝ իրենց երկիր փոխադրած գերիների հետ ուղարկել նաև նրանց համար նվիրական համարվող ամեն ինչ, որպեսզի նրանք հայրենի հողին կապված չմնային ու նրանց սրտից խլվեր կրոնի ու ազգության բոլոր զգացումները:

#Գիտեքթե #Երուսաղեմ #Տաճար #ՀարությանՏաճար #Սրբավայր

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page