top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Լսողությունը մարդու և կենդանիների օրգանիզմի ֆունկցիա է, որով ապահովվում է ձայնային տատանումների ընկալումը։ Մարդու միջին ականջում 25 000 բջիջ կա, որոնք կարգավորում են հնչյունը: Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-20 000 հց է: Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ զգայունությամբ: Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության մոտ լսողության վերին սահմանը նվազում է մինչև 15000 հց:

Մարդկանց 72%-ը, երբ անհրաժեշտ է լսել խոսքը, ասենք, բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղվում աջ ականջով:

Լսողական խնդիրներ ունեցողներից մեկ երրորդի մոտ խախտումն առաջանում է չափազանց աղմուկի ազդեցության պատճառով:

Լսողության խանգարմամբ տառապում է աշխարհի բնակչության յուրաքանչյուր 10-րդը:

Որոշ մանկական հիվանդությունների դեմ պատվաստվելը վճռական դեր է կատարում լսողական համակարգի խանգարումների կանխարգելման գործում ( կարմրուկ, խոզուկ, կարմրախտ, մենինգիտ):

#Գիտեքթե #Զգացումներ

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page