top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ

Ինչպէս միշտ

Երկինքը պարտէզ, Աստղերը վարդեր, Գիշերս նորէն Գեղեցիկ ու մեղմ։ Դարձեալ կ՚երևիս Լուսինին տեսքով, Գիտեմ չես ուզեր Տխրիմ առանձին... Իսկ ես չեմ ուզեր Գիշերս լուսնայ... Քանզի չեմ գիտեր Առաւօտը նոր Պիտ՛ բերէ՞ շողեր Հոգիս ջերմացնող... Կամ տխուր անձրև Պիտ՛ տեղայ կրկին... Իսկ գիշերըն այս Այնքան պա՜րզ է, մեղմ... Դուն ինձ կը ժպտիս Պատուհանէս դուրս Լուսինին տեսքով, Ու ինձ կը թուայ՝ Թէ բանամ փեղկը Ներս պիտի մտնես... Բայց իմ երազ սէր, Պիտի չբանամ Պատուհանը իմ... Քանզի կը վախնամ, Որ դուն չգաս ներս... Եւ ես հասկնամ Թէ չկար լուսին, Քեզի նմանող, Վարդաձև աստղեր Չեն եղած երբեք... Եւ իմ գիշերս՝ Գիշեր մըն է լոկ Շատ սովորական, Իսկ ես՝ ինչպէս միշտ Սենեակս նստած, Երազներուս մէջ՝ Քեզմով հարբեցած...

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ԱնուշՆագգաշեան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page