- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
* * *
Կյանք է, ես էլ պիտի ապրեմ թեկուզ ցավով, թեկուզ լացով,
Թեկուզ հոգիս մթնշաղվի խարխափումով իմ օրերի,
Պիտի ապրեմ ինձ շնորհված թեկուզ վերջին փշուր հացով,
Թեկուզ կյանքիս մենության մեջ ինձ ոչ մի սեր էլ չօրորի:
Կյանք է, ես էլ պիտի անցնեմ, ախ, միևնույն ճանապարհով,
Ափսոսանքով պիտի լսեմ սրտիս վերջին տրոփը ջինջ,
Ես էլ պիտի բոլորի պես մի օր ասեմ մնաք բարով,
Շիրիմ կոչված մի փոսի մեջ ես էլ պիտի չզգամ ոչինչ...