- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Անաստաս վարդապետի հիշատակարանի մեջ հայերի՝ Երուսաղեմում ունեցած 70-ից ավելի վանքերի մասին կարդում ենք, թե այդ վանքերից շատերը Տրդատի և Ս. Գրիգորի ժամանակներից էին մնացել, ու շինված էին մեր նախարարների ու հայրապետների կողմից «ի փրկություն հոգվոց և ի հիշատակ ազգիս հայոց»: Տարեց տարի թոշակ և ռոճիկ էին վճարում այդ վանքերի պահպանության և միաբանների ապրուստի համար, ու իբրև մշտնջենական եկամուտ՝ կալվածքներ էլ էին նվիրում նրանց: Այդ վանքերից և եկեղեցիներից շատերը հույն կղերականների հալածանքների հետևանքով բարձի թողի են լինում, ու մինչև մահմեդականների կողմից Սուրբ Երկրի տիրապետությունը, որոշ ժամանակ գրավվում են յույների կողմից: