top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Թրթռումներ

Լոյսի բիծեր ծիրանի Կ'ասղնտեն քօղքը մութին. Լուսնի ցոլքեր կ'անհետին Խորքը ծովուն հոլանի։ Հըմայքներով փողփողուն, Հեշտութիւն մը կապոյտի, Հանդարտօրէն կը Ժպտի Հոգւոյս մըռայլ տենչերուն։ Սիրոյ յուշեր լուսաւէտ, Դողդոջուն ու ցնծագին, Արագօրէն կը ծագին Հըպարտ կ'անցնիմ երբ քովէդ։ Ըզգացում մը բիւրեղէ, Ծիածանի երանգով, Ցաւոտ հոգւոյս մութին քով Լոյս ակօսներ կը պեղէ։

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ՄիսաքՄեծարենց #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page