- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմի Հոբնաղ Պատրիարքի օրով երևան է գալիս Նեստոր հերետիկոսապետը, որ 429 թ. անարժանաբար բարձրանալով Բյուզանդիայի պատրիարքական աթոռին Քրիստոսի անբիծ հարսի՝ սուրբ եկեղեցու վրա նոր վերք է ավելացնում, հայտարարելով՝ Սուրբ Կույսը ոչ թե Աստվածածին է, այլ Քրիստոսածին, որով Կույսից ծնվածը լոկ մարդ դավանելով՝ մեկ Քրիստոսին երկուսի էր բաժանում՝ նրա մեջ երկու բնություններ տարբերելով, այսինքն՝ ի հավիտենից Հորից ծնված Որդին ուրի՛շ և Մարիամից ծնված Որդին ուրի՛շ, և ամբարշտաբար Ս. Երրորդության մեջ չորրորդություն էր մտցնում: Այս պատճառով Եփեսոսում 431 թ.-ին, 200 հայրապետների ներկայությամբ գումարվում է ժողով: 200 հայրապետներից մեկն էլ Երուսաղեմի պատրիարք Հոբնաղն էր: Այս Տիեզերական ժողովը նզովելով Նեստորին՝ ամենասուրբ Կույսին Աստվածածին է խոստովանում և Հիսուս Քրիստոսին՝ մե՛կ Որդի՝ և՛ Աստծու, և՛ Մարիամի՝ մեկ դեմքով ու մեկ անձնավարությամբ միացած, որով փակում են ամբարիշտի բերանը, որ Միածնին՝ իր միավորությունից հետո՝ երկու դեմքի և երկու բնության բաժանեց: Իսկ Սուրբ Ժողովը Քրիստոսի մեջ մեկ բնություն դավանեց՝ միացած երևելիից և աներևույթից: