top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Ինքնահեռացում

Կարոտում եմ. Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ - կարոտում եմ. Զարթնել՝ անհոգ, Մանուկ օրվա հետ մանկանալ - կարոտում եմ. Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ. Գտած մի նոր տողի համար Աշխարհի՜ չափ ուրախանալ - կարոտում եմ. Քո մի խոսքից առավոտել, Թաքուն բախտով ներսից հորդել, Փխրել, տխրել ու կարոտել - կարոտում եմ. Հազար տեսակ հոգս ու հարցում՝ Մեկը մեկից առաջ ընկած՝ Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում, Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են. Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ ...

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՍիլվաԿապուտիկյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page