- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հին ժամանակների խոշորագույն գիտական գրական գործերից մեկը եղել է 11-րդ դարի ընթացքում Սոնգ դինաստիայի (960–1279) վաղ ժամանակաշրջանում կազմված հսկայական չինական հանրագիտարանը՝ Սոնգի չորս մեծ գրքերը: Այդ չորսից վերջին հանրագիտարանը, որը ժամանակին կոչում էին նաև Գրանցումների ատյանի գլխավոր կրիա, պարունակում էր 9.4 միլիոն չինական հիերոգլիֆներ, զետեղված 1 000 ձեռագիր հատորներում։ Չինաստանի պատմության մեջ բազմաթիվ մեծագույն գիտնականներ են եղել, ովքեր իրենց կյանքը նվիրել են հանրագիտարանների կառուցմանը և նրանցից մեկը գիտնական և պետական գործիչ Շեն Քուոն է (1031–1095), որը հայտնի է 1088-ին գրած Երազների լճակի ակնարկներ աշխատությամբ, նաև պետական գործիչ, գյուտարար և գյուղատնտես Վանգ Ժենը (մոտ 1290–1333), իր գրած Նոնգ Շու աշխատությամբ (1313), և Սոնգ Յինգքսինգ-ը (1587–1666), որին բրիտանացի պատմաբան Ջոզեֆ Նիդմանը անվանում էր «Չինաստանի Դիդրո»։ Չինական Մինգ դինաստիայի կայսր Յունգլոյի օրոք ավարտվեց Յունգլո հանրագիտարանի կառուցումը, որը մարդկության պատմության մեջ ամենախոշոր հանրագիտարաններից մեկն է եղել՝ ավարտված մոտավորապես 1408-ին և կազմված ավելի քան 370 միլիոն չինական հիերոգլիֆներից, զետեղված 11 000 ձեռագիր հատորներում, որոնցից մինչև մեր օրերը հասել են միայն շուրջ 400-ը։ Հաջորդ Քինգ դինաստիայի կայսր Քիանլոգը անձամբ կազմել է 40 000 չափածո պոեմներից բաղկացած մի հավաքածու, 4 բաժիններից և 4,7 միլիոն էջերից բաղկացած իր կայսերական գրադարանի համար, այդ թվում նաև հազարավոր այլ աշխատություններ, որոնք ամբողջության մեջ կոչվում էին Սիկու Քվանշու: Այդ գրադարանը կարելի է համարել աշխարհում գրքերի ամենամեծ հավաքածուն։